Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կոնյակը տվել են, մեծ հաճույքով վերցրել եմ». Ալթունյանը` բժիշկներին «մաղարիչ» տալու մասին

13:15, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
«Կոնյակը տվել են, մեծ հաճույքով վերցրել եմ». Ալթունյանը` բժիշկներին «մաղարիչ» տալու մասին

Կառավարության նիստի ավարտից հետո առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես կգնահատի Կարեն Կարապետյանի մեկ ամսվա աշխատանքը, պատասխանել է. «Պատրաստ չեմ այդ մասին որևէ բան ասել: Պատկերացրեք` ամեն ամիս, որ գնահատենք կատարված աշխատանքները, ապա միայն գնահատելով զբաղված կլինենք»: Քանի որ նախարարը «Վարդանանց» բժշկական կենտրոնի սեփականատերն է, լրագրողները նրանից հետաքրքրվել են բժշկին տրվող «մաղարիչների» մասին. «Չպետք է կոռուպցիա համարել բժշկին նվիրատված կոնյակը, ծաղիկը: Եթե գումար են տալիս, այ դա է կոռուպցիան: Պետք է աշխատավարձերը բարձրացնել և հասարակությանը հորդորել` հավելյալ գումար բժշկին չտալ»: Հարցին` Ձեզ էլ են նվիրե՞լ, պատասխանել է. «Կոնյակ տվել են, մեծ հաճույքով վերցրել եմ, իսկ ծաղիկներ նվեր չեմ ստացել»:

5369 | 1
Facebook