Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Samsung Galaxy Note 7-ի պատճառով Հարավային Կորեայի ՀՆԱ-ն նվազում է

12:35, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
Samsung Galaxy Note 7-ի պատճառով Հարավային Կորեայի ՀՆԱ-ն նվազում է

Հարավային Կորեայի բանկի (այն կատարում է Կենտրոնական բանկի գործառույթները) կանխատեսումներով` հաջորդ տարի երկրի ՀՆԱ-ն կնվազի` կապված Samsung Electronics-ի արտադրած Samsung Galaxy Note 7 սմարթֆոնների անսարքության հետ:
     Նախկինում կանխատեսվում էր, որ 2017-ին Հարավային Կորեայի ՀՆԱ-ն կավելանա 2.9%-ով, բայց այժմ այդ թիվը նվազել է 0.1%-ով:
     Հիշեցնենք, որ Samsung Galaxy Note 7 սմարթֆոնների զանգվածային ետկանչն սկսվել է այս տարվա սեպտեմբերին: Samsung Galaxy-ի 7-րդ սերնդի սմարթֆոնների մարտկոցները, դեռևս անհայտ պատճառներով, բռնկվում են: Samsung Electronics-ն արդեն իսկ 1 միլիարդ դոլարի վնաս է կրել: Ընկերությունն ամբողջովին դադարեցրել է Samsung Galaxy Note 7 սմարթֆոնների արտադրությունը:

3560 | 0
Facebook