Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բացահայտվել է ՀՀԿ-ի կեղծ դատախազը. «Լուսավոր Հայաստան»-ի հայտարարությունը

12:40, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
Բացահայտվել է ՀՀԿ-ի կեղծ դատախազը. «Լուսավոր Հայաստան»-ի հայտարարությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
    
     «Ինչպես արդեն հայտնել էինք, հոկտեմբերի 10-ին, Վանաձորի ավագանու նիստի ժամանակ Ասրյան ազգանունով մի քաղաքացի մոտեցել է Լուսավոր Հայաստան կուսակցության ավագանու անդամ Միհրան Քոչարյանին և ներկայանալով որպես դատախազության ներկայացուցիչ՝ սպառնացել է վերջինիս: Ավելի ուշ, ՀՀ գլխավոր դատախազությունը հերքել էր այս տեղեկատվությունը՝ նշելով, որ նման ազգանունով դատախազ չի աշխատում ՀՀ Լոռու մարզի դատախազությունում: Մեզ հաջողվել է բացահայտել հիշյալ անձի ինքնությունը: Վերջինս Արսեն Ասրյան անուն ազգանունով մի քաղաքացի է, ով նիստի ընթացքում մոտեցել է Միհրան Քոչարյանին և հարցրել՝ արդյոք նա բաց է քվեարկել: Դրական պատասխան ստանալուց հետո, Ասրյանը ասել է Քոչարյանին. «...դու ինձ լիքը հարցերի պետք ա պատասխանես, կգաս իմ կաբինետ կպատասխանես, մենք դեռ երկար բաներ ունենք իրար հետ խոսալու»: Ի պատասխան, Միհրան Քոչարյանը հարցրել է Ասրյանին, թե արդյոք նա դատախազությունից է և ինքը պետք է դատախազությու՞ն ներկայանա, ինչին Արսեն Ասրյանը պատասխանել է՝ այո: Արսեն Ասրյանի ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ նա Հանրապետական Կուսակցության և Մամիկոն Ասլանյանի համակիրն է: Ակնհայտ է, որ Վանաձորի ավագանու նիստի ժամանակ Ասրյանի գործողությունները միտված են եղել ահաբեկելու Լուսավոր Հայաստան կուսակցության ավագանու անդամին, ինչը լիովին համահունչ է Հանրապետական կուսակցության ձեռագրին: Ահա այսպիսի ահաբեկչական մեթոդներով ՀՀԿ-ն Վանաձորում տարավ իր կեղծ հաղթանակը և բացեց Վանաձորի նոր էջը, որը ոչնչով չի տարբերվում հնից»,- նշված է տեքստում:

5048 | 2
Facebook