Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Նիդեռլանդները ցանկանում է օրինականացնել էվթանազիան նրանց համար, ովքեր խորությամբ գիտակցում են, որ եկել է կյանքն ավարտելու ժամանակը

12:15, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
Նիդեռլանդները ցանկանում է օրինականացնել էվթանազիան նրանց համար, ովքեր խորությամբ գիտակցում են, որ եկել է կյանքն ավարտելու ժամանակը

Նիդեռլանդների կառավարությունը նոր օրինագիծ է մշակում, որով ցանկանում է օրինականացնել մարդկանց էվթանազիան ոչ միայն մահացու հիվանդների համար, այլև նրանց, ովքեր «վստահորեն գիտակցում են», որ իրենց կյանքն ամբողջությամբ ավարտվել է:

Reuters գործակալության տվյալներով` Նիդեռլանդների Արդարադատության և Առողջապահության նախարարները գրավոր դիմում են ներկայացրել երկրի խորհրդարան, որում նշվում է, որ օրինագծի մանրամասները դեռևս վերամշակման փուլում են, բայց մարդիկ, ովքեր խորությամբ գիտակցում են, որ եկել է կյանքն ավարտելու ժամանակը, պետք է իրավունք ստանան արժանավայել կերպով մահանալու:

Նիդեռլանդներն աշխարհի առաջին պետությունն է, որ օրինականացրել է մահացու հիվանդների Էվթանազիան: Բժշկական միջամտությամբ կյանքից հեռանալն այստեղ օրինական է 2002թ.: 2015-ին Նիդեռլանդներում էվթանազիայի է դիմել 5516 մարդ, որ կազմում է ընդհանուր մահացության 3.9%-ը:

2699 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am