Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետը` կրթության ոլորտում ազգակցական կապերը, հովանավորչությունը բացառելու մասին

12:25, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
Վարչապետը` կրթության ոլորտում ազգակցական կապերը, հովանավորչությունը բացառելու մասին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարել է վերացնել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: «Հանձնարարում եմ ԿԳ նախարարին, բոլոր մարզպետներին, առաջարկում եմ Երևանի քաղաքապետին, 7 օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման վերաբերյալ: Բոլորդ շատ լավ հասկանում եք, թե ինչի մասին է խոսքը: Մայր և աղջիկ նույն դպրոցում և այլն: Չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, պետք է տարբերակել` ո՞ր դեպքն է օբյեկտիվ, որը՝ սուբյեկտիվ»,- ասել է վարչապետը:

4210 | 1
Facebook