Կառավարության շենքի առջև այսօր իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների մայրերը:
«Եթե ոչ մի կեղծիք չկա, թող բացահայտեն, պատժեն մեղավորներն, ե՞րբ պետք է դրա դեմն առնենք»,-լրագրողների հետ զրույցում ասել է 2010-ին զոհված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը:
Վերջինը` դիմելով կառավարության շենք մտնող մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին նշել է. «Մշակույթի նախարարությունը լուրջ աշխատանք ունի զորամասերում, քանի որ զինվորներին սպանելու մշակույթ է ձևավորվում»: Ամիրյանը պատասխանել է. «Պետք է ամեն ինչ անել, որ զինվորների շրջանում մշակութային, հայրենասիրական ու մարդկային որակները բարձրանան: Ցավոք, մենք միայն սա կարող ենք անել»: