Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես եղավ, որ Մոսկվան ու Անկարան հաշտվեցին: Ինչպես նա հայտնել է «Սպուտնիկ Թուրքիա»-ին, այդ հաշտեցմանը մեծապես նպաստել են Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևը, Դաղստանի նախագահ Ռամազան Աբդուլաթիպովը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը և այլոք: Այս գործում իրենց ներդրումն են ունեցել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ու ԱԻ նախարար Քյամալլեդին Հեյդարովը: