Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ անդամ երկրները գալիք շաբաթ կքննարկեն Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիոցների կիրառման հարցը

11:25, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
ԵՄ անդամ երկրները գալիք շաբաթ կքննարկեն Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիոցների կիրառման հարցը

Եվրամիության անդամ երկրները պատրաստվում են գալիք շաբաթ, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 17-ին, քննարկել Սիրիայում հակամարտության սրման համար Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների սահմանման հարցը: Այս մասին հաղորդել է The Wall Street Journal պարբերականը` հղում անելով եվրոպական դիվանագիտական աղբյուրներին:

Լրատվականի տվյալներով` ՌԴ պատժամիջոցների հարցով Վաշինգթոնի և Բրյուսելի կողմից պաշտոնական հրահանգ չկա, բայց եվրոպական մայրաքաղաքներն արդեն իսկ սկսել են ուսումնասիրել, թե ինչպիսին կարող են լինել նոր պատժամիջոցները:

Ամենայն հավանականությամբ, ԵՄ նոր պատժամիջոցները կվերաբերեն ռուս քաղաքական գործիչներին: Ըստ Financial Times-ի` արդեն իսկ գոյություն ունեցող անհատական պատժամիջոցային ցուցակին կարող են ներառել ևս 12 քաղաքական գործչի անուն:

5649 | 0
Facebook