Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 հունվարի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
7.10%
,
Եվրոպական Եվրո
4.50%
,
Ռուսական ռուբլի
9.50%

Իրադարձություններ

Հոկտեմբերի 17-ին պարզ կլինի` Սևանի քաղաքապետի ընտրություններն անվավեր կհամարվեն, թե՞ ոչ

11:05, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
Հոկտեմբերի 17-ին պարզ կլինի` Սևանի քաղաքապետի ընտրություններն անվավեր կհամարվեն, թե՞ ոչ
     «Հոկտեմբերի 17-ին` ժամը 17:30-ին կհրապարակեն դատարանի որոշումը, կարող է ընտրությունները անվավեր ճանաչեն»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը: Վերջինը տեղեկացրեց, որ դատական նիստի ընթացքում ցուցադրել են տեսանյութեր այն մասին, թե ինչպես են թեկնածուներից քաղաքապետ ընտրված Սարգիս Մուրադյանի կողմնակիցներն ընտրողներին կաշառք բաժանում: Նշենք, որ դատական նիստի ընթացքում Սարգիս Մուրադյանի պաշտպանը կարծիք է հայտնել, որ բերված ապացույցները բավարար հիմք չեն կարող հանդիսանալ, որպեսզի ընտրությունների արդյունքները չեղարկվեն:
     Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Սևանում քաղաքապետի ընտրությունների ժամանակ, Ռուդիկ Ղուկասյանը հայտարարել էր, որ իր հիմնական մրցակից՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սարգիս Մուրադյանը, քաղաքաքացիական հագուստով ոստիկանների ուղեկցությամբ, ընտրակաշառք է բաժանում Սևանում:
992 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am