Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պայթյուն` Աթենքի կենտրոնում

10:35, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
Պայթյուն` Աթենքի կենտրոնում

Հոկտեմբերի 12-ի ուշ երեկոյան պայթյուն է որոտացել Աթենքի կենտրոնական գրախանութներից մեկում, գրում է Associated Press-ը: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Նշվում է, որ մինչ պայթյունն, անհայտ անձը զանգահարել է թերթերից մեկի խմբագրություն ու հայտարարել, որ պայթուցիկ սարք է տեղադրել գրախանութում, և որ շուտով պայթյուն է լինելու:
     Կես ժամ անց պայթյունից վնասվել է գրախանութն, ապակիները թափվել են հարևանությամբ կայանված ավտոմեքենաների վրա:
     Տեղի ունեցածը թույլ է տալիս ենթադրելու, որ հեղինակները Հունաստանում գործող անարխիստական խմբավորումներն են: Նրանք հաճախ նման պայթյուններ են իրականացնում բանկերի և կուսակցությունների գրասենյակների մոտ:

4390 | 0
Facebook