Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Թերթերի տեսություն

Նախկինում ճանապարհային ոստիկանի գործը յուղոտ պաշտոն էր համարվում, հիմա գլխացավանք է. «Հրապարակ»

09:50, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
Նախկինում ճանապարհային ոստիկանի գործը յուղոտ պաշտոն էր համարվում, հիմա գլխացավանք է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ճանապարհային ոստիկանությունում պետերը երկար չեն դիմանում: Թեև Մարգար Օհանյանի յուրացման հայտնի պատմությունից հետո տարիներ են անցել, սակայն վերևների ուշադրությունը մինչ օրս սևեռված է ՃՈ-ի վրա:
     «Հավելավճարները հանել են, վերահսկողությունը ճանապարհային ոստիկանի վրա սարսափելի է, ո՞վ կգնա այդպես աշխատելու, էլ առաջվանը չէ, նախկինում դա յուղոտ պաշտոն էր համարվում, հիմա գլխացավանք է, տարբեր շահեր ու ռիսկեր կան»,- ասում է մեր աղբյուրը:
     Պատահական չէ, որ անգամ ՃՈ պետերը չեն դիմանում այդ պաշտոնին։ Օրինակ, ՃՈ վերջին պետը՝ Արմեն Հակոբյանը, որը մի քանի օր առաջ ազատվեց աշխատանքից, աշխատեց ընդամենը 1 տարի 3 ամիս։
     Նրա նախկինը՝ Արտակ Հարությունյանը, դիմացավ ավելի քիչ՝ ընդամենը 8 ամիս: Մարգար Օհանյանից հետո ՃՈ ամենաերկարամյա պետն Արսեն Գալստյանն էր, որն աշխատեց 3 տարի: Հեռանալուց հետո նա նշանակվեց ոստիկանության կրթահամալիրի պետի ծառայության գծով տեղակալ, ի տարբերություն իրեն փոխարինածների, որոնք դեռ «հանգստանում են»:
     Մանրամասները` թերթի համարում:

1955 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am