Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Թերթերի տեսություն

Հայկական կողմը Պուտինի հետ քննարկելու է գազի սակագինն իջեցնելու հարցը. «Հրապարակ»

09:25, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
Հայկական կողմը Պուտինի հետ քննարկելու է գազի սակագինն իջեցնելու հարցը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարությունը վերաբերում էր գազի գնի իջեցմանը` միայն անապահով խավերի համար: Սակայն, մեր տեղեկություններով, ամսի 14-ին ՀԱՊԿ նիստին Հայաստան ժամանող Պուտինի հետ հայկական կողմը ևս մեկ անգամ քննարկելու է ողջ բնակչության համար գազի գնի իջեցման, սահմանին գազի գնի փոփոխության հարցը։
     Հիշեցնենք, որ վերջին փոփոխությունը տեղի ունեցավ հուլիսի 1-ին` գազի գինը 156-ից դարձավ 146` ներքին սպառողի համար: Մեր տեղեկություններով` խնդրո առնչությամբ առաջիկայում սպասվում է նաև «Գազպրոմի» ղեկավար Միլլերի այցը Հայաստան` վերջնական քննարկումների համար:
     Ի դեպ, այս օրերին Հայաստանում է նաև ԵՏՄ «վարչապետ» Տիգրան Սարգսյանը, որն ուղեկցում էր Սերժ Սարգսյանին՝ ԱՄՆ այցի ընթացքում, նրա հետ էլ Հայաստան է եկել` մասնակցելու այդ և այլ քննարկումների»:
     Մանրամասները` թերթի համարում:

1618 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am