Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Միջազգային

Արոնյանի հարսնացուն միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց

00:15, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
Արոնյանի հարսնացուն միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց

Այսօր Լևոն Արոնյանի հարսնացուն՝ Արիանա Քաոլին, բարեգործական միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց 40 խաղատախտակի վրա։ Մրցակիցների թվում էին հաշմանդամություն ունեցող երեխաներ և մեծահասակներ, մանկատների սաներ, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Շախմատի միջազգային վարպետ, Ֆիլիպինների և Ավստրալիայի չեմպիոնուհի Արիանան, մինչ մեկնարկը, բոլորին հաջողություն մաղթեց․

«Տեսնում եմ իմ մրցակիցներին, շատ ուրախ եմ, հատկապես, երեխաների համար, նրանք արժանի մրցակիցներ են ինձ համար: Բոլորին մաղթում եմ հաջողություն»։

Բարեգործական սեանսի նպատակն էր գումար հավաքել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող այգիներից մեկը բարեկարգելու և հաշմանդամ երեխաներին հասանելի դարձնելու համար․

«Ցանկանում ենք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող այգիներից մեկը վերակառուցել, կանաչապատել և կահավորել խաղահրապարակներով, սարքավորումներով, որպեսզի այն հասանելի լինի նաև հաշմանդամ երեխաների համար։ Այս գաղափարով ցանկանում ենք հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար։ Մենք այս նախաձեռնությամբ ցանկանում ենք միջոցներ հավաքագրել։ 22 կազմակերպություն ֆինանսավորում է այսօրվա յուրաքանչյուր տախտակ։ Սա եղել է Արիանայի գաղափարը, և նա մեծ սիրով առաջարկել է այս ամենը կազմակերպել»,- նշեց «Yerevan International Rotary Club»-ի 2016-17 թվականների նախագահ Արայիկ Նավոյանը՝ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում։

2020 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am