Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 24 հունվարի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.50%
,
Ռուսական ռուբլի
9.50%

Միջազգային

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը կքննարկի նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը

19:45, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը կքննարկի նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 71-րդ նստաշրջանի պատվիրակները հոկտեմբերի 13-ին կքննարկեն կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Նոր գլխավոր քարտուղարը պաշտոնավարելու է 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2021-ի դեկտեմբերի 31-ը:

ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն՝ գլխավոր քարտուղարը Կազմակերպության գլխավոր վարչական պաշտոնատար անձն է: Նա նշանակվում է Գլխավոր վեհաժողովի կողմից, Անվտանգության խորհրդի երաշխավորությամբ: Այս գործընթացում ամենաբարդը ԱԽ-ի խնդիրն է, որտեղ ապագա գլխավոր քարտուղարի թեկնածությունը պետք է սատարեն Խորհրդի առնվազն 9 անդամներ՝ ներառյալ մշտական երեք անդամները:

Հոկտեմբերի 6-ին Անվտանգության խորհուրդը բանաձև էր ընդունել՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին երաշխավորելով կազմակերպության 9-րդ գլխավոր քարտուղար նշանակել Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերիշին:

1082 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am