Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Միջազգային

Այսօր Նիկիտա Սիմոնյանի 90-ամյակն է

17:55, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
Այսօր Նիկիտա Սիմոնյանի 90-ամյակն է

Այսօր ծննդյան 90-րդ հոբելյանն է նշում ԽՍՀՄ հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Արարատ»-ի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանը։ Նիկիտա (Մկրտիչ) Պողոսի Սիմոնյանը ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ԽՍՀՄ-ի Հյուսիսկովկասյան շրջանի, Արմավիր քաղաքում։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիկ է (1954), Ռուսաստանի ԽՍՖՀ վաստակավոր մարզիչ (1968), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1970)։ Հիմա զբաղեցնում է ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը։ Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ հեղինակած 160 գնդակով։

2011 թվականի մարտի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանն ուղղված գործունեության, ինչպես նաև հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ծանրակշիռ ձեռքբերումների, ֆուտբոլի ասպարեզում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար պաևգևատրվել է Պատվո շքանշանով։

2013 թվականի հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

1241 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am