Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը նշել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմանները

17:03, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
Պուտինը նշել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմանները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ВТБ «Ռուսաստանն է կանչում» համաժողովի շրջանակներում խոսել է Միացյալ Նահանգենի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմանների մասին: Նա նշել է, որ Ռուսաստանը մտահոգված է այդ հարաբերությունների վատթարացմամբ: «Բայց դա մեր ընտրությունը չէ, մենք դրան չենք ձգտել: Հակառակը, մենք ցանկանում ենք բարեկամական հարաբերություններ ունենալ այնպիսի մեծ երկրի հետ, ինչպիսին Միացյալ Նահանգներն է»,- ասել է Պուտինը:
     Նա հավելել է, որ ԱՄՆ ներկյիս իշխանությունների հետ դժվար է երկխոսություն ունենալ, Պուտինի խոսքով` երկխոսությունն այժմ «գործնականում բացակայում է»: «Սա ինչ-որ ուժի թելադրանք է»,- ասել է նա:
     ՌԴ նախագահը ավելացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության, բայց դրան հասնելու համար անհրաժեշտ է հարգել մեկմեկու շահերը և գործընկերային հարաբերություններ պահպանել:

4798 | 0
Facebook