Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան լուրջ քայլերի կարող է դիմել, եթե ԱՄՆ-ն չարտահանձնի Գյուլենին. Էրդողան

17:10, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
Թուրքիան լուրջ քայլերի կարող է դիմել, եթե ԱՄՆ-ն չարտահանձնի Գյուլենին. Էրդողան

Անկարան կարող է շատ լուրջ քայլերի դիմել, եթե Վաշինգթոնը ձգձգի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Այս մասին գրում է РИА «Новости»-ն՝ հղում անելով թուրքական Anadolu գործակալությանը:
     «ԱՄՆ-ն թաքցնում է ահաբեկչական կառույցի առաջնորդին: Շատ խարդախ խաղ է տարվում, և մենք պետք է ծայրահեղ զգույշ լինենք: Եթե Գյուլենի արտահանձնման գործընթացը ձգձգվի, ապա մենք կարող ենք շատ լուրջ քայլերի դիմել»,- ասել է Էրդողանը Անկարայում դատավորների և դատախազների թեկնածուների հետ հանդիպմանը:
     Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

4158 | 0
Facebook