Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հասարակությանը թվում է, որ եթե «վատ տղերքին» լիկվիդացնեն, կգան «լավ տղերքը». Ալեքսանդր Իսկանդարյան

16:20, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
«Հասարակությանը թվում է, որ եթե «վատ տղերքին» լիկվիդացնեն, կգան «լավ տղերքը». Ալեքսանդր Իսկանդարյան

«Սասնա ծռեր» զինված խմբի գործողությունների և այդ գործընթացներին հասարակական ընկալումների մասին քննարկման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում կա ստվար մի հատված, որը, դժգոհ լինելով իշխանություններից, հակված է բռնության:
     «Հուլիսյան դեպքերը պետք է իշխանությունները կանխատեսեին: Դեռևս Շանթ Հարությունյանի դեպքերից հետո, պետք է հասկանային, որ քաղաքացիները պատրաստ են դիմել ծայրահեղ քայլերի»: Իսկանդարյանը կարծիք է հայտնել, որ հուլիսյան իրադարձությունների գլխավոր պատճառներից մեկն այն է, որ ՀՀԿ-ն բոլոր կարևոր պորտֆելներն իրենով է արել. «Այսօր փոփոխություններ են տեղի ունեցել, բայց մեր հասարակությանը թվում է, որ եթե «վատ տղերքին» լիկվիդացնեն, կգան «լավ տղերքը», քանի որ էական որևէ փոփոխություն տեղի չի ունենում, ապա մեծ է հավանականությունը, որ ահաբեկչական գործողություններ լինեն»,- ասել է Իսկանդարյանը

2361 | 5
Facebook