Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Stratfor-ը գնահատել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական առճակատման հավանականությունը

15:20, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
Stratfor-ը գնահատել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական առճակատման հավանականությունը

Որքան մոտենում է տարեվերջն, այնքան մեծ է դառնում Սիրիայում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմական առճակատման հավանականությունը, հայտարարել է Stratfor հետազոտավերլուծական կազմակերպությունը:
     Մասնագետների կարծիքով` մինչ տարեվերջ Միացյալ Նահանգները կկենտրոնանա Իրաքի Մոսուլ և Սիրիայի Ռաքքա քաղաքներում ԴԱԻՇ ահաբեկիչների դիրքերի հարձակման վրա:

«Ռուսաստանը կդիմի ռազմական մարտավարությանը` հրաժարվելով դիվանագիտական վեճերից, այն դեպքում, երբ ամերիկյան կողմը պատրաստ չէ կառուցողական սակարկման` նախագահ Օբամայի պաշտոնավարման ժամկետի լրանալու պատճառով»,- հավաստիացնում են վերլուծաբանները:
     Գերտերությունների միջև ռազմական բախման հավանականությունը մեծանում է նաև այն պատճառով, որ Վաշինգթոնն ուժեղացնում է սունի աշխարհազորայիններին` դրանով իսկ ետ մղելով Մոսկվայի հետ երկխոսության առաջնահերթությունը:
     Նշվում է, որ Սիրիայի իրադրության վրա իրենց ազդեցությունն են թողնում նաև տարածաշրջանային այլ խաղացողներ: Իրադրությունը բարդանում է մարտի դաշտում Թուրքիայի զորքերի առկայությամբ, որոնք ամերիկյան հովանու ներքո մտադիր են տեղաշարժվել Սիրիայի հարավային տարածքներ, որպեսզի խուսափեն Ռուսաստանի հետ բախումից:
     Միևնույն ժամանակ ԱՄՆ դաշնակից Պարսից ծոցի երկրներն իրենց խաղն են առաջ տանում ընդդեմ Իրանի: Նրանք փորձում են օգուտ քաղել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հակասություններից ու ամրապնդել իրենց դիրքերը սունիների շրջանում:

8403 | 0
Facebook