Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Խուլիգանների թաղը. որտեղ է մեծացել Պուտինը

22:10, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
Խուլիգանների թաղը. որտեղ է մեծացել Պուտինը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծնվել է Լենինգրանում (այժմ` Սանկտ Պետերբուրգ), Բասկովի նրբանցք, տուն 12 հասցեում: Միևնույն հասցեում տեղակայված է բարոնուհի Լիուզա ֆոն Թաուբի առանձնատունը, որը ներառված է մշակութային ժառանգության ֆոնդում:

Սակայն Պուտինը, լինելով խորհրդային հասարակ բանվորների երեխա, մեծացել է ոչ թե հենց առանձնատանն, այլ դրա օժանդակ շինությունում:
Բակը, որտեղ մեծացել է Պուտինը
Բակը, որտեղ մեծացել է Պուտինը
Պուտիններն ու ևս 2 ընտանիքներ ապրել են վերջին` 4-րդ հարկի հանրակացարանում: 80-ականներին կիսավեր շինությունը վերանորոգել են, իսկ սենյակը, որտեղ ծնողների հետ ապրել է Վլադիմիր Պուտինը` ձևափոխել:

Հանրակացարանը ջեռուցվել է փայտով, չի եղել ոչ լոգասենյակ, ոչ էլ տաք ջուր: Պուտիններն ու մյուս ընտանիքները շաբաթը մեկ օր գնացել են հարևան փողոցում գտնվող բաղնիք:

Թաղամասը, որտեղ մեծացել է Պուտինը, երկար ժամանակ համարվել է խուլիգանների թաղ: Այստեղի շուկայում են հավաքված եղել ամեն տեսակի գողեր, աղքատներ, ավազակներ:

Պուտինի կենսագիրները սիրում են նշել, որ հենց այստեղից են Պուտինի բառապաշար ներթափանցել փողոցային ժարգոնին պատկանող արտահայտություններ, որոնցով նա սիրում է համեմել իր խոսքը:

11426 | 3
Facebook