Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

MAMUL.am-ի ֆոտոշարքը` Տիգրանակերտի հնագիտական թանգարանից

14:05, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
MAMUL.am-ի ֆոտոշարքը` Տիգրանակերտի հնագիտական թանգարանից

Արցախի Տիգրանակերտում արդեն 10 տարի է, ինչ պեղումներ են ընթանում: Այս ընթացքում բազմաթիվ գտածոներ են հայտնաբերվել: Ինչպես տեղեկացնում է արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, արշավախումբն արդեն հանձնել է 2006-2012-ի պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները, որոնք պահվում են Ստեփանակերտում ու Տիգրանակերտի հնագիտական թանգարանում:
     Բազմաթիվ ցուցադրափեղկերում ներկայացված է պեղումների ընթացքը, հայերեն, ռուսերեն, և անգլերեն մանրամասն տեղեկություններ են տրվում տեղանքի պատմության, պեղումների ու գտածոների վերաբերյալ։
     Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի հնագիտական արշավախմբի պեղումների ընթացքում հայտնաբերված տարաբնույթ հնությունները հիանալի լուսաբանում են Արցախի այս զարմանահրաշ անկյան հնագույն պատմությունն ու հարուստ մշակույթը։

698 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am