Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արամ Մանուկյանի կալանքի որոշումը մնաց անփոփոխ

14:35, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
Արամ Մանուկյանի կալանքի որոշումը մնաց անփոփոխ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը փոխելու պաշտպանների բողոքը:
     Փաստաբան Հարություն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ դատարանի որոշումը հիմնավորված չէ. «Դատարանը չի հիմնավորում, թե ազատության մեջ մնալու դեպքում իմ պաշտպանյալն ինչպես է խուսափելու քննությունից»,- ասել է Բաղդասարյանը:
     Հիշեցնենք, Արամ Մանուկյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով (շենք-շինությունների, հաղորդակցության ու տրանսպորտի միջոցների գրավում կազմակերպված խմբի կողմից և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելն, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

4516 | 0
Facebook