Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պեղումներ Տիգրանակերտում. MAMUL.am-ի ֆոտոշարքը

15:05, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
Պեղումներ Տիգրանակերտում. MAMUL.am-ի ֆոտոշարքը

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Տիգրանակերտի արշավախումբը 2005-ին վավերացրել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքի մնացորդները և 2006-ից ի վեր ընդարձակ հնագիտական պեղումներ է իրականացնում նրա տարածքում: Հուշարձանը գտնվում է ԼՂՀ Ասկերանի շրջանում, Խաչենագետի աջ ափին:

Ինչպես MAMUL.am-ի թղթակցին փոխանցեց Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, Տիգրանակերտի 2016-ի պեղումները սկսվել են հուլիսի 1-ին և ավարտվել օգոստոսի 14-ին ներառելով պեղման երեսունութ օր:

Համլետ Պետրոսյանի խոսքով` պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաև քարե քանդակազարդ մի քանի բեկորներ. վաղքրիստոնեական խաչերի և խաչակիր կառույցների մանրամասներ, տապանքարարերի և արձանագրակիր կոթողների բեկորներ: Արևելյան դամբարանադաշտում հայտնաբերվել և պեղվել է քարարկղային դամբարան:

«Ինչպես ցույց տվեցին պեղումները, այստեղ իրականացվել է կրկնաթաղում: Նոր թաղումներն իրականացվել են հին աճյունները խցի հարավային մասում անկանոն ձևով կուտակելով:

Դատելով գտածոներից (պարթևական արծաթյա դրամներ ապակյա գեմմա, միականթ գունազարդ սափոր, նկ. 9, թաս, բրոնզե մեդալիոն և այլն), թաղումները վերաբերում են մ.թ.ա. առաջին – մ.թ. առաջին դարերին: Դամբարանի նախնական կառույցի և թաղման ավելի կոնկրետ ժամանակը հնարավոր կլինի հստակեցնել ոսկրաբանական քննությունից հետո»:

5701 | 1
Facebook