Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 27 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

ՌԴ Դաշնային խորհուրդը հավանության է արժանացրել սիրիական Հմեյմիմում ռուսական ավիաբազայի անժամկետ տեղակայումը

12:45, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
ՌԴ Դաշնային խորհուրդը հավանության է արժանացրել սիրիական Հմեյմիմում ռուսական ավիաբազայի անժամկետ տեղակայումը

ՌԴ Դաշնային խորհուրդը լիագումար նիստում վավերացրել է Սիրիայում ռուսական ավիաբազայի անժամկետ տեղակայման մասին համաձայնագիրը, հայտնում է ТАСС-ը:
    
     Փաստաթուղթն ստորագրվել է 2015 թվականի օգոստոսի 26-ին Դամասկոսում, իսկ մոտ մեկ տարի անց՝ 2016 թվականի օգոստոսին, ՌԴ նախագահն այն ներկայացրել է խորհրդարան:
    
     Համաձայնագրում նշվում է, որ ռուսական ավիացիոն խումբը տեղակայվում է երկրի տարածքում սիրիական կողմի խնդրանքով, Լաթաքիա շրջանի Հմեյմիմ ավիաբազայում, անժամկետ և անվճար հիմունքներով:
    
     Պետդուման միաձայն վավերացրել էր համաձայնագիրը հոկտեմբերի 7-ին:
    
     Փաստաթղթի համաձայն՝ ՌԴ ավիացիոն խմբի կիրառումն իրականացվում է դրա հրամանատարի որոշման համաձայն՝ սիրիական իշխանությունների ներկայացուցիչների հետ համաձայնեցմամբ:

Աղբյուրը` tass.ru
1202 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am