Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տոկիոյի մի մասն առանց էլեկտրաէներգիայի է մնացել

12:25, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
Տոկիոյի մի մասն առանց էլեկտրաէներգիայի է մնացել

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավելի քան 350 հազար տուն առանց էլեկտրաէներգիայի է մնացել: Ինչպես հայտնել են Tokyo Electric Power-ից` մասնագետները փորձում են պարզել հոսանքազրկման պատճառները:

Հոսանքազրկված շրջաններում երթևեկությունը կաթվածահար է եղել, մեքենաների շարժը կարգավորում են ոստիկանները: Երկաթուղային մի քանի գծեր դադարեցրել են աշխատանքը: Մետրոյի 2 գիծ ևս չի աշխատում:

Tokyo Electric Power-ը փորձում է վերականգնել էլեկտրամատակարարումը:

Նշենք, որ Bloomberg գործակալության հաղորդմամբ` էլեկտրամատակարարման խափանման պատճառը Սայթամա նահանգում տեղի ունեցած հրդեհն է:

3642 | 0
Facebook