Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինի` փարիզյան այցի չեղարկումը կարող է ՌԴ հանդեպ նոր պատժամիջոցների սահմանման պատճառ դառնալ

11:50, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
Պուտինի` փարիզյան այցի չեղարկումը կարող է ՌԴ հանդեպ նոր պատժամիջոցների սահմանման պատճառ դառնալ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Փարիզ կատարելիք այցի չեղարկումը կարող է երկրի հանդեպ նոր պատժամիջոցների սահմանման պատճառ դառնալ, հաղորդում է Коммерсантъ-ը:
     Լրատվականը հիշեցնում է, որ հենց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն էր, որ փորձում էր ստանձնել Ուկրաինայի հարցով Մոսկվայի հետ երկխոսության նախաձեռնությունը: Եվրոպացի առաջնորդներից նա միակն էր, որ պատրաստ չէր անվերապահորեն հետևել ԱՄՆ քաղաքականությանը: Սակայն այժմ նաև Օլանդն է հրաժարվում ընդունել Մոսկվայի քաղաքականությունը Սիրիայում: Այս ֆոնին Եվրոպական խորհրդարանի ղեկավար Դոնալդ Տուսկն արդեն իսկ հայտարարություն է արել Մոսկվայի հանդեպ պատժամիջոցների երկրաձգման մասին. պատժամիջոցներ, որ սահմանվել են Ուկրաինայի հարցով Մոսկվայի քաղաքականության համար, բայց այժմ դրանց չեղարկումը կապվում է Սիրիայի հետ:
     Տուսկի համոզմամբ` «քաղաքական շատ գործիչներ արևմտաեվրոպական տիպիկ սխալ գործեցին»` համաձայնելով սիրիական կարգավորման հարցում ներգրավել նաև Ռուսաստանին:
     Ինչպես գրում է Ведомости-ն, Փարիզը Մոսկվայի հետ ուզում էր խոսել միայն Սիրիայի մասին, բայց դա ձեռնտու չէր Պուտինին:
     «Մոսկվան անիմաստ համարեց ժամանակ ծախսել անօգուտ զրույցի վրա: Պուտինի համար Սիրիայի խնդրի լուծումը Վաշինգթոնում է, ոչ թե Փարիզում»,- հայտարարել է միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի փորձագետ Տատյանա Կաստուևա-Ժանը:
     Քարնեգիի մոսկովյան կենտրոնի փորձագետ Ալեքսանդր Բաունովի կարծիքով էլ` Պուտինին ձեռնտու չի եղել «ուրիշի թատրոնում դերակատարի» կոնտեքստը:

4007 | 0
Facebook