Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դատարան եմ ներկայացրել տեսանյութեր այն մասին, թե ինչպես են ընտրակաշառք բաժանում». Սևանի նախկին քաղաքապետ

11:30, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
«Դատարան եմ ներկայացրել տեսանյութեր այն մասին, թե ինչպես են ընտրակաշառք բաժանում». Սևանի նախկին քաղաքապետ

Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր Երևանի վարչական դատարանում տեղի է ունենալու իր հայցի` քաղաքապետի ընտրությունների արդյունքները բողոքարկելու վերաբերյալ քննության առաջին նիստը: «Այսօր էլ պնդում եմ, որ ընտրություններն անցել են բազմաթիվ խախտումներով։ Դատարան եմ ներկայացրել տեսանյութեր այն մասին, թե ինչպես են ընտրակաշառք բաժանում»: Հարցին` ի՞նչ ակնկալիք ունի դատարանից, Ղուկասյանն ասաց. «Ոչ մի ակնկալիք չունեմ, չեմ կարծում, որ իմ օգտին որևէ բան որոշվի, ուղղակի այստեղ բարոյականության հարցն է»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 2-ին Սևանում քաղաքապետի ընտրությունների ժամանակ, Ռուդիկ Ղուկասյանը հայտարարել էր, որ իր հիմնական մրցակից՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սարգիս Մուրադյանը, քաղաքաքացիական հագուստով ոստիկանների ուղեկցությամբ, ընտրակաշառք է բաժանում Սևանում:

Հիշեցնենք, որ ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ի աջակցությունը վայելող Սարգիս Մուրադյանը՝ հավաքելով 6671 ձայն:


    
    
    
    
3675 | 1
Facebook