Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրիայի արտգործնախարարը բացառել է Թուրքիայի` ԵՄ անդամակցության հավանականությունը

11:20, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
Ավստրիայի արտգործնախարարը բացառել է Թուրքիայի` ԵՄ անդամակցության հավանականությունը

Ավստրիայի Արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը բացառել է Թուրքիայի` Եվրոմիության անդամ դառնալու հավանականությունը: «Ես վստահ եմ, Թուրքիան չի անդամակցի ԵՄ-ին»,- գերմանական Die Welt պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Կուրցը:
     Դիվանագետը շեշտել է, որ դա ոչ միայն իր, այլև ԵՄ անդամ այլ պետությունների կառավարությունների ու նախարարների համոզմունքն է: Կուրցը հորդորել է ազնիվ լինել այդ հարցում`պարզաբանելով, որ «հսկայական տարբերություն կա եվրոպացի քաղաքական գործիչների կարծիքի և հանրային հայտարարությունների միջև»: Ավստրիայի արտաքին գերատեսչության ղեկավարը ենթադրում է, որ ԵՄ-ը Թուրքիայի անդամակցությանը դեմ է նաև եվրոպացիների մեծ մասը:
     Միևնույն ժամանակ, Կուրցը կարևորել է Անկարայի հետ սերտ համագործակցությունը` նշելով, սակայն, որ նման համագործակցության նպատակը չպետք է լինի Թուրքիայի անդամկցումը ԵՄ-ը: Ավելի կարևոր է «անհատական համագործակցության» ռեժիմը, որը ժամանակին առաջարկում էր Ավստրիայի նախկին կանցլեր Վոլֆգանգ Շյոսելլը:
     Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, թե Անկարան պատրաստ է ԵՄ լիիրավ անդամ դառնալ ու հստակ պատասխան էր պահանջել եվրոպական կառույցից` նշելով, որ իրենց համբերությունն սպառվում է:

3993 | 0
Facebook