Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Դուդուկը մեր ազգի պատմությունն է, մեր աղոթքը». Ջիվան Գասպարյանը նշում է ծննդյան տարեդարձը

12:10, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
«Դուդուկը մեր ազգի պատմությունն է, մեր աղոթքը». Ջիվան Գասպարյանը նշում է ծննդյան տարեդարձը
     Այսօր հայազգի դուդուկահար և կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի ծննդյան տարեդարձն է:
     «Կյանքս անցավ շատ հետաքրքիր, մի ակնթարթի պես՝ և´ շատ տխուր, և´ շատ ուրախ։ Մարդը չի կարող միշտ ուրախ լինել։ Ոչ մեկի տանն անվերջ ուրախություն չկա։ Բնությունն այնպես է ստեղծված, որ մարդուն և´ պետք է ցավացնի, և´ ուրախացնի։ Այդպես է աշխարհի օրենքը։ Այնպես որ, եթե հանկարծ մի քիչ նեղության մեջ կընկնեք, տրամադրություն չեք ունենա, մի´ հուսահատվեք։ Նեղությանն էլ դիմացեք, լենությանն էլ։ Նեղությանը դիմանալ հեշտ է, մարդիկ լենությանը չեն դիմանում, շուտ են փչանում»,- երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է դուդուկահարը: Նա նաև նշել է, որ դժվար պայմաններում է դարձել Ջիվան Գասպարյան։
     Մայրը վաղ տարիքում մահացել է, իսկ հայրը եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի զինվոր, որի պատճառով նա մեծացել է որբանոցում: Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկան հասակից` առանց դասավանդումի:

     Տարբեր միջազգային մրցույթներից ստացել է 21 մրցանակ։ Հանդես է եկել ամենահեղինակավոր համերգասրահներում, անվանի երաժշիտների, կոմպոզիտորների, ամենահայտնի նվագախմբերի հետ։ Նրա երաժշտությունը հնչում է հոլիվուդյան ամենահայտնի ֆիլմերում։
     Ջիվան Գասպարյանը շրջելով աշխարհով մեկ` մարդկանց ծանոթացրել է հայկական ժողովրդական երաժշտությանը:
     «Աշխարհին ներկայացրի այս փոքրիկ փայտիկը։ Բոլորը զարմանում էին, թե ինչ գեղեցիկ ձայն ունի դուդուկը: Այն մեր ազգի պատմությունն է, մեր աղոթքը: Սա հայկական, քրիստոնեական աղոթք է, մուսուլմանական գործիք չէ»,- ասում է նա:
1046 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am