Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պեսկովը հեռանում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից. ԶԼՄ-ներ

10:20, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
Պեսկովը հեռանում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից. ԶԼՄ-ներ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հնարավոր է, փոխի իր աշխատավայրը: Նա կարող է փոխարինել Յուրի Ուշակովին նախագահի` միջազգային հարցերով օգնականի պաշտոնում: 2017-ի մարտին Ուշակովը կդառնա 70 տարեկան, ինչի կապակցությամբ նա կարող է մոտ ապագայում հեռացվել պաշտոնից:

Այս կարևոր պաշտոնին Պեսկովից բացի, հավակնում են նաև Չինաստանում ՌԴ դեսպան Անդրեյ Դենիսովը: Հնարավոր է նաև, որ Ուշակովը շարունակի կարիերան` որպես դեսպան եվրոպական երկրներից մեկում:

5573 | 0
Facebook