Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Թերթերի տեսություն

Հնարավոր է՝ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ ԳՄ-ում տեղ չունենա. «Հրապարակ»

09:35, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
Հնարավոր է՝ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ ԳՄ-ում տեղ չունենա. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Վերջին օրերին Հովիկ Աբրահամյանը դարձել է տրանզիտ շրջագայող. Դուբայից հետո մեկ շաբաթ առաջ ընտանյոք, որդի Արգամի հետ մեկնել է Դյուսելդորֆ՝ հանգստացնելու նյարդերը։ Արգամը մեկ օր հետո վերադարձել է, իսկ Արգամիչը երեկ է վերադարձել՝ մոր մահվան մեկ տարվա արարողության առիթով։
     Հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Արգամիչը պաշտոնաթողությունից հետո դեռ չի հանդիպել Սերժ Սարգսյանին ու չգիտի, թե ի վերջո ինչով է ինքն զբաղվելու, քանզի նրան հասկացրել են, որ նախընտրական շտաբի պետ չի դառնա։
     ՀՀԿ կուլիսներում տեսակետ կա, որ Նոյեմբերյան համագումարում սպասվող փոփոխությունները հնարավոր է և Արգամիչին ու իր սերնդակիցներին էլ չշրջանցեն, ասել է թե՝ վերջինս ՀՀԿ ԳՄ-ում տեղ չունենա։ Բոլոր դեպքերում, Աբրահամյանն աշխատանքային ռեժիմից չի ընկնում, օրվա մեջ մի քանի ժամով մտնում է ՀՀԿ, հանդիպումներ ունենում»:
     Մանրամասները` թերթի համարում:

1997 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am