«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը Կարեն Կարապետյանի նշանակումից ի վեր Հայաստանի ներքաղաքական ու տնտեսական կյանքում սկսել է ավելի ակտիվ դերակատարում ստանձնել։ Անգամ գլխավոր պողոտայի այգու շինարարությունը, որն իրականացնում է «Տաշիր» ընկերությունը, ու որը գրեթե սառեցվել էր, Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո նոր թափով է վերսկսվել։
Բայց նա ավելի կարևոր դեր էլ է ստանձնել՝ իր վրա վերցնելով օլիգարխներին սանձելու գործը. Սերժ Սարգսյանին վստահեցրել է, թե ինքը կպարտադրի, որ նրանք կատարեն իրենց պարտավորությունները բյուջեի առաջ։ Բայց գործընթացը սկսել է ոչ յուրայիններից»:
Մանրամասները` թերթի համարում: