Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Թերթերի տեսություն

Ունեցվածքի հայտարարագրերը լրացնելիս ոչ մի պրոբլեմ չի առաջանում, երբ տանը մի քանի պաշտոնյա կա. «ՉԻ»

09:10, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
Ունեցվածքի հայտարարագրերը լրացնելիս ոչ մի պրոբլեմ չի առաջանում, երբ տանը մի քանի պաշտոնյա կա. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է․ «Բանից պարզվում է, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը, 52 միլիոն դրամով հողամաս է վաճառել, որն ավելի վաղ ստացել էր «նվիրատվության կամ օգնության կարգով»։ Համենայն դեպս՝ այդպես է նշված նրա ունեցվածքի հայտարարագրում։
     «ՉԻ» - Ինչ ուզում եք՝ ասեք, բայց լավ է, երբ տանը միանգամից մի քանի պաշտոնյա կա։ Ունեցվածքի հայտարարագրերը լրացնելիս ոչ մի պրոբլեմ չի առաջանում։ Որտեղի՞ց այսինչ գույքը կամ փողը՝ եղբայրս է նվիրել, իսկ նրա՞ն որտեղից՝ հայրն է նվիրել, իսկ նրան՝ ես եմ նվիրել, ու այդպես շարունակ։
     Այլ հարց է, որ Տիգրան Գալուստիչը մի քիչ, այսպես ասենք, սիրուն բան չի արել։ Բռնել ու նվերը վաճառել է։ Բա նվեր տվողը չի՞ նեղանա։ Տնաշեն, քեզ նվեր էին տվել՝ դու մի ուրիշին նվիրեիր։ Կամ ի՞նչ իմանաս, գուցե որոշել է վաճառել ու փողը նվիրել»։
     Մանրամասները` թերթի համարում:

1237 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am