Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Միջազգային

«Կաղում էր թիմային խաղը, բայց կար նվիրվածություն և պայքար». Լևոն Պաչաջյան

02:15, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
«Կաղում էր թիմային խաղը, բայց կար նվիրվածություն և պայքար». Լևոն Պաչաջյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանն ամփոփել է այսօր Վարշավայում կայացած 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Լեհաստան-Հայաստան (2։1) հանդիպումը։

«Խաղը վերլուծենք մի փոքր... Այն սահմանափակ ռեսուռսը, որ կար մարզչի ձեռքի տակ (չնայած ինքն է հենց սահմանափակել այդ ռեսուռսը) օգտագործվեց... Չնայած կար Կորյան, բայց ավելի փորձառու Արասի վրա ընտրությունն ընկավ՝ առջևի գծում սրություն մտցնելու համար։

Խաղն, ինչպես որ հասկացել էինք, պետք է խոր պաշտպանությունից սկսեին մերոնք՝ ունենալով 5 նոմինալ պաշտպան և նրանց աջակցող 4 կիսապաշտպան + Մարկոսն, ով պետք է գնդակ պահեր առջևում՝ մատակարարելով այն եզրերից միացող Մանոյանին և Հովհաննիսյանին։ Մեկ-մեկ ստացվում էր, բայց եզրափակում չկար ցավոք։ Բայց պաշտպանությունում միևնույն է կային բացթողումներ, և միայն լեհերի անփույթ գործողությունների պատճառով գոլ չընդունեցինք։ Էլի կաղում էր թիմային խաղը, և մենք շատ դժվարությամբ էինք խաղը տեղափոխում հակառակորդի կիսադաշտ։ Բայց կար նվիրվածություն և պայքար։ Երևում էր, որ մերոնք անում են հնարավորինս։ Հետո կարմիր քարտ... Բայց ասեմ, որ այն առանձնապես բան չփոխեց, որովհետև առջևում մենք շատ ուժեր չունեինք և փոխարինման շնորհիվ այդ բացը լրացվեց։ Եվ, չնայած դրան, մենք 2 գոլ խփեցինք (ինքնագոլը ներառյալ) 5 րոպեում։ 1։1... Հետո ամեն ինչ մեզ համար կարող էր հրաշալի ստացվել, եթե օգտագործեինք այն տարածքները, որոնք ավելի ու ավելի շատ էին ստեղծվում խաղավարտին մոտ։ Եվ օգտագործեցինք... Բայց տեսանք այն, ինչ տեսանք... Ու վերջում նման գոլ...

Չգիտեմ, այստեղ մեղավորներ կարելի է շատ գտնել, բայց, ցավոք, սա է այն, ինչն ունենք։ Այսքանը, սպասենք նորությունների և հաղթանակների գալիք խաղերում։ Բարի գիշեր հայի բախտով տառապող հայ ժողովուրդ»,- գրել է Պաչաջյանը։

1509 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am