Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Միջազգային

Հայաստանի հավաքականը կամային պայքարում պարտվեց Լեհաստանի ընտրանուն

00:45, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
Հայաստանի հավաքականը կամային պայքարում պարտվեց Լեհաստանի ընտրանուն

Վարշավայի «Նարոդովի» մարզադաշտում ավարտվեց 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Լեհաստան – Հայաստան հանդիպումը։ Մեր հավաքանը կամային պայքարում 1։2 հաշվով պարտվեց Լեհաստանի ընտրանուն։

Հանդիպման 30-րդ րոպեին մեր թիմի պաշտպան Գաել Անդոնյանը, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց խաղադաշտից: Թիմերն ընդմիջման գնացին ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։

Հանդիպման երկրորդ խաղակեսի 48-րդ րոպեին Հրայր Մկոյանը դարձավ ինքնագոլի հեղինակ, սակայն 2 րոպե Մարկոս Պիզելին վերականգնեց հաշվի հավասարությունը։ Մեր տղաները շատ լավ էին գործում, բարձունքում էր դարպասապահ Արսեն Բեգլարյանը։ Հանդիպման ավելացրած ժամանակի 4-րդ րոպեին Արաս Օզբիլիզը կարող էր գրավել վճռել հանդիպման ելքը, սակայն չստացվեց։ Գործեց ֆուտբոլի չգրված չարաբաստիկ օրենքը: Ավելացրած 5-րդ րոպեին մեր հավաքականի դարպասը գրավեց Ռոբերտ Լևանդովսկին։

2551 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am