Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի արտահերթ նիստը

21:05, երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2016 թ.
Տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի արտահերթ նիստը
     Հոկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի արտահերթ նիստը, որտեղ քննարկվել են սիրիական ճգնաժամի խորացման պայմաններում Հայաստան տեղափոխված, ինչպես նաև Հալեպից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ հիմնախնդիրները, ինչպես նաև այս ոլորտի մի շարք միջոցառումների համակարգումը կատարելագործելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի կատարումը, այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվության ծառայությունից: Նիստը նախագահել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Սփյուռքի նախարարը հանձնաժողովի անդամներին տեղեկացրել է, որ նախարարությունը մշտական կապի մեջ է Սիրիայի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ գլխավոր հյուպատոսի հետ՝ իրավիճակը գնահատելու և անհրաժեշտ օգնություն ձեռնակելու նպատակով: Նա տեղեկացրել է, որ Հայաստան հնարավոր ժամանողների օգնությունը կազմակերպելու համար ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները հերթապահում են օդանավակայանում և դիմավորում Արևելքից ժամանած օդանավերը: Անցնող տաս օրերին եկել է միայն չորս ընտանիք: Տարբեր լրատվամիջոցներով տարածվող լուրերը, որ խուճապ կա և շատերն են ցանկություն հայտնել գալ Հայաստան, չափազանցված են: ՀՀ գլխավոր հյուպատոսը և ազգային իշխանություններն ամեն օր նշում են, որ Սիրիայից, մասնավորապես՝ Հալեպից դուրս գալու համար իրենց դիմել են մի քանի ընտանիք, որոնց էլ օգնել ենք Հայաստան հասնելու համար: Միաժամանակ նախարարը տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ հումանիտար օգնությամբ բեռնված երկու օդանավերը հաջողությամբ հասել են Սիրիա: Հումանիտար բեռը ուղեկցել են պետական մի քանի ծառայողներ, այդ թվում՝ ՀՀ ՍՆ աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը, ով տեղում աջակցել է սննդի բաշխման աշխատանքներին: Այսօր առաջնայինը՝ Հայաստան նոր տեղափոխված սիրիահայերի տրամադրությունների հետ ծանոթանալն է, բնակարաններով, սննդով և աշխատանքով ապահովելու խնդիրները: Միաժամանակ նախարարը շնորհակալություն է հայտնել սիրիական ճգնաժամի առաջին իսկ օրերից մեր հայրենակիցներին օգնած համահայկական, հասարակական, միջազգային կազմակերպություններին, ովքեր համագործակցլ են Սփյուռքի նախարարության հետ: ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանը նշել է, որ սիրիական վերջին զարգացումներից հետո ՀԲԸՄ-ն արտահերթ ֆոնդ է ստեղծել սիրիահայերին օգնելու նպատակով: Համաձայնելով ՀՀ սփյուռքի նախարարի հետ առաջին անհրաժեշտ օգնությունը մեր հայրենակիցներին ցուցաբերելու հարցում՝ Յակուբյանը նշել է. «Մենք շարունակելու ենք նաև համավճարի կարգով փոխհատուցել Հայաստանի բակալավրիատներում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձի մեծ մասը, ինչպես նաև իրականացնել բոլոր մյուս ուղղություններով բարեգործական ծրագրերը»: ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամը շեշտել է, որ չնայած ծանր վիճակին՝ Հալեպում խուճապ չկա: Պետք է զգույշ լինել ցանկացած հայտարարություն անելիս: «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Լենա Հալաջյանը կարևորել է սիրիահայերի տեղափոխության և Հայրենիքում հաստատվելու խնդիրը չքաղաքականացնելու հարցը: «Տարբեր կեղծ կազմակերպություններ են ստեղծվում սիրիահայերին օգնելու նպատակով՝ գումարներ հանգանակելու համար: Ուզում եմ ցավով արձանագրել նաև, որ սիրիահայերի հիմնախնդիրը այսօր շահարկում են մի շարք լրատվամիջոցներ՝ նորանոր լսարաններ նվաճելու ցանկությամբ, ինչի արդյունքում, ցավոք, տարածվում են նաև իրականությանը չհամապատասխանող լուրեր՝ ստվերելով իրականացվող մեծածավալ աշխատանքները», - նշել է տիկին Հալաջյանը: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, ինչպես նաև «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության, «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության, «Ամքոր» Հայաստան հիմնադրամի, Հայ օգնության միության, «Հայկական կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, Ամերիկայի հայկական համագումարի, Ամերիկայի հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի, Հայկական Կարմիր խաչի ընկերության, «Օքսֆամ Հայաստան» ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են սիրիահայերին առաջնային օգնություն ցուցաբերելու իրենց ծրագրերը, նախատեսված միջոցներն ու հնարավորությունները: Ներկաները նշել են, որ ՀՀ սփյուռքի նախարարության համակարգմամբ ճշգրտելով տրամադրվելիք օգնության առաջնահերթությունները՝ իրենք առավել թիրախավորված և անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն սիրիահայերին: Քննարկվել են առաջիկայում այն սիրիահայերին դեղորայքի, ձմեռային հագուստի, անհրաժեշտ պարագաների, ինչպես նաև սննդի օգնություն տրամադրելուն վերաբերող հարցեր, ովքեր առավել կարիքավոր են: Նախարարը խնդրել է, որ միջգերատեսչական հանձնաժողովի անդամ պետական մարմինները և նիստին մասնակից միջազգային, համահայկական, բարեգործական, հասարակական կազմակերպությունները սեղմ ժամկետում ներկայացնեն առաջարկություններ Հայաստան տեղափոխված սիրիահայերի հետ աշխատանքները կատարելագործելու, առավել արդյունավետ դարձնելու, ինչպես նաև Սիրիայում մնացած մեր հայրենակիցներին աջակցելու և նոր մեխանիզմներ մշակելու վերաբերյալ:
643 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am