Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ

18:50, երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2016 թ.
Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ

Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով ձախ թիակի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Սանասար Գրիգորյանը. Հարուցվել է քրեական գործ:
     Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից կատարված սպանության դեպքի առթիվ։
     Նախնական տվյալներով՝ 11.10.2016թ.՝ ժամը 12:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ թիակի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Սանասար Մավրիկի Գրիգորյանը:
     Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

2762 | 2
Facebook