Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրապարակվել է նոր BMW 5-Series-ի սրահի առաջին նկարը

00:05, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
Հրապարակվել է նոր BMW 5-Series-ի սրահի առաջին նկարը

Ֆոտոլրտեսներին առաջին անգամ հաջողվել է լուսանկարել նոր սերնդի BMW 5-Series-ի սրահը: Լուսանկարները հրապարակվել են Autos Blog պարբերականի կողմից, փոխանցում է Autonews-ը:
     Դատելով նկարներից` ավտոմեքենայի ինտերիերը հիշեցնելու է 7-Series-ը: Ավտոմեքենան ստանալու է նոր մուլտիմեդիային համակարգ, որի էկրանը տեղադրվելու է սարքավորումների վահանակի վերևի մասում:
     Բացի այդ, 5-Series-ն ստանալու է Remote 3D View անվամբ գործառույթ, ինչի շնորհիվ ավտոտերերը կկարողանան հետևել մեքենային սմարթֆոնի օգնությամբ: Ավտոմեքենայի 3D պատեկերը նախագծվելու է սարքի էկրանի վրա: Նոր գործառույթը հնարավոր կլինի կիրառել նաև սեդանի հեռակառավարման կայանատեղի համար:
     Նոր BMW 5-Series–ը կկառուցեն 35up մոդուլային հարթակի վրա: Ըստ նախնական տվյալների` մոդելն իր նախորդից մոտ 100 կգ-ով թեթև կլինի: Ավտոմեքենայի քաշը կկազմի մոտ 1 500 կգ: Մեքենայի չափերը կմնան նույնը:
     Հստակ տեղեկատվություն շարժիչային շարքի մասին դեռևս չկա, բայց, ամենայն հավանականությամբ, այն կընդգրկի չորս-, վեց- և ութ գլանանոց տուրբո փքմամբ ագրեգատներ: Պլանավորվում է նաև հիբրիդային տարբերակի թողարկումը:
     Ավելի ուշ կհայտնվի նաև 5-Series GT տարբերակը: Այն արդեն թեստավորում են Մյունխենում:

14881 | 0
Facebook