Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 23 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

Ռուսաստանի գործողությունները Սիրիայում նման են նացիստական օդային գրոհներին. Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ

18:10, երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2016 թ.
Ռուսաստանի գործողությունները Սիրիայում նման են նացիստական օդային գրոհներին. Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Էնդրյու Միտչելը մեղադրել է Ռուսաստանին Սիրիայի խաղաղ բնակչության դեմ գրոհի համար և հայտարարել, որ Մոսկվայի գործողությունները նման են Իսպանիայում 1937թ քաղաքացիական պատերազմի ժամանակ նացիստների կողմից Գեռնիկա քաղաքի օդային ռմբակոծմանը, հաղորդում է BBC-ն:
     «Մենք վկա ենք այնպիսի իրադարձությունների, որոնք համապատասխանում են Իսպանիայի Գեռնիկա քաղաքում նացիստական ռեժիմի վարքագծին: Ռուսաստանը ծվեն-ծվեն է անում իրավունքի միջազգային համակարգը»,- ասել է բրիտանական քաղաքական գործիչը:
     1937թ ապրլի վերջին գերմանական Կոնդոր լեգեոնը Իսպանիայում քաղաքացիական պատերազմի ժամանակից ավիահարված հասցրեց Գեռնիկա քաղաքին: Ռմբակոծության հետևանքով քաղաքում հրդեհ բռնկվեց, որը ոչնչացրեց շինությունների մեծ մասը: Տարբեր տվյալներով` գրոհի զոհ էին դարձել 100-ից 300 մարդ:

1490 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am