Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հետաքրքիր է

Մասնագետները կապ են գտել քնի խանգարման և հիշողության միջև

01:20, կիրակի, 16 հոկտեմբերի, 2016 թ.
Մասնագետները կապ են գտել քնի խանգարման և հիշողության միջև
     Քնի խանգարումներն առողջական լուրջ խնդիրներ են առաջացնում՝ զարկերակային գերճնշում, սրտային հիվանդություններ, ճարպակալում, շաքարային դիաբետ, դեպրեսիա, թուլացած իմունային համակարգ և այլն: Քնի խանգարումները կարող են հանգեցնել նաև հիշողության հետ կապված խնդիրների, նշում են բրիտանացի գիտնականները: Վերջինները տեղեկացնում են, որ մարդկանց 60%-ը տառապում է այդպիսի խանգարումներով: Նրանք հիշողության ժամանակավոր կորուստներ ունեն, հատկապես վատ են մտապահում մարդկանց դեմքերը: «Կարճատև քնի ժամանակ գլխուղեղը չի հասցնում բավարար հանգստանալ ու սկսում է իր գործառույթը վատ իրականացնել: Քնի խանգարում ունեցող մարդիկ ոչ միայն հիշողության կորստից են տառապում, այլև օրվա ընթացքում դժվար են կենտրոնանում, նկատվում է հասարակական, աշխատանքային ակտիվության նվազում, տրամադրության խանգարում կամ գրգռվածություն»,- նշում ենք բժիշկները` հորդորելով պառկելուց թուլացնել մկանները. քանի դեռ մարդու մկանները թուլացած չեն, հնարավոր չէ քնել:
4006 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am