Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դոնալդ Թրամփը Պուտինի խամաճիկն է. The Washington Post

16:25, երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2016 թ.
Դոնալդ Թրամփը Պուտինի խամաճիկն է. The Washington Post

Հիլարի Քլինթոնը հիմնավոր կերպով անհանգստացած է ԱՄՆ հետախուզության հայտարարությամբ, որ Ռուսաստանը «փորձում է միջամտել ԱՄՆ-ի ընտրական գործընթացին հաքերական հարձակումների միջոցով»,- գրում է ամերիկյան The Washington Post թերթը:
     Դոնալդ Թրամփն, ընդհակառակը, «կրկին հանդես եկավ Պուտինի պաշտպանի դերում»: Տիկին Քլինթոնը «չգիտի, թե իրականում ովքեր են հաքերային հարձակումներով զբաղվում,- ասել է նա կիրակի օրը կայացած նախընտրական բանավեճի ժամանակ.- հնարավոր է` ոչ մի հաքերային հարձակում էլ չկա»:
     «Գաղտնի ասուլիսների շնորհիվ Թրամփը հավանաբար տեղյակ է ապացույցներին, որ Մոսկվայի կողմից աջակցվող հաքերները գողացել են Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի էլեկտրոնային նամակներն ու այլ փաստաթղթեր և փորձել են ներխուժել նահանգների ընտրական համակարգեր»,- առարկում է թերթը:
     Փաստաթղթերի արտահոսքը, որի հետքը WikiLeaks-ի միջոցով տանում է դեպի Ռուսաստան, ուղղված են Քլինթոնի դեմ, նշում է թերթը:
     «Բանավեճի ժամանակ Թրամփը կեղծ պնդումներով հավատացնում էր Սիրիայում Ռուսաստանի միջամտության մասին: Նա նաև հայտարարեց, որ հիանալի կլիներ, եթե մենք ընկերանայինք Ռուսաստանի հետ, քանի որ մենք միասին կկարողանայինք պայքարել ԴԱԻՇ-ի դեմ:
     Այդ դեպքում ինչո՞ւ է Թրամփն առաջարկում համագործակցել մի ռեժիմի հետ, որը բռնված է ամերիկյան ուժը թուլացնելու գաղափարով: Արդյոք նա այդքան միամիտ է, թե անձնական ու գործնական շահեր ունի, որոնք թաքցնում է: Պուտինը որոշակիորեն գիտի պատասխանը, բայց ամերիկացի ընտրողները՝ ոչ»,-եզրափակում է թերթը:

7409 | 0
Facebook