Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հեռախոսը ննջասենյակ տանելն ու դրա խիստ վտանգավոր հետևանքները

21:10, կիրակի, 16 հոկտեմբերի, 2016 թ.
Հեռախոսը ննջասենյակ տանելն ու դրա խիստ վտանգավոր հետևանքները
     Այժմ մարդկանց մեծ մասը քնելու ժամանակ բջջային հեռախոսը պահում է ննջասենյակում, իսկ ոմանք նույնիսկ օգտագործում են բջջային հեռախոսը որպես առավոտյան զարթուցիչ: MAMUL.am-ի իրականացրած հարցումը, որին մասնակցել է ավելի քան 2200 մարդ, ցույց է տվել, որ հարցվածների ճնշող մեծամասնությունը` 92%-ը քնում է բջջայինի ընկերակցությամբ:
     Այժմ ներկայացնենք, թե ինչ վտանգներով է հղի բջջային հեռախոսը ննջասենյակ տանելու սովորույթը: Վերջերս արված հետազոտությունների արդյունքում փորձագետները պարզել են, որ այն խանգարում է մարդու բնականոն քունը և չի թողնում, որ մարդկանց ուղեղը հանգստանա: Բջջային հեռախոսի առկայությունը ննջասենյակում գիշերվա ընթացքում կարող է հանդիսանալ սուր գլխացավերի պատճառ և խաթարել մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ վերականգնողական քնի գործընթացը:
     Բացի այդ, փորձագետները նաև արգելում են մարդկանց քնելուց մի քանի ժամ առաջ կարդալ բջջային հեռախոսների միջոցով ստացված հաղորդագրություններ կամ կարդալ պլանշետներից և համակարգիչներից, քանի որ դրանք կապույտ լույս են արձակում, ինչը խանգարում է օրգանիզմում մելատոն հորմոնի արտադրմանն, իսկ մելատոնը համարվում է քնի գործընթացը կարգավորող հորմոն:
19946 | 0
Facebook