Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրազիլիան Ադրբեջանին նորագույն հակատանկային համակարգեր կտրամադրի

14:45, երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2016 թ.
Բրազիլիան Ադրբեջանին նորագույն հակատանկային համակարգեր կտրամադրի

Բրազիլական GESPI ընկերությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ սեփական արտադրության հակատանկային համակարգեր տրամադրելու մասին: Այս մասին հաղորդում է Jane's Defence Weekly պարբերականը:

Հաղորդվում է, որ խոսքը վերաբերում է 84 միլիմետր տրամաչափի հակատանկային ALAC (Arma Leve Anti-Carro) համակարգերի ներմուծմանը:

Ներկա պահին ընկերությունն ավարտում է Մեքսիկային նմանօրինակ 1200 միավոր տեխնիկայի տրամադրման շուրջ բանակցությունները: Բրազիլական ընկերությունից հակատանկային 2000 միավոր ALAC համակարգեր պատվիրել է նաև Իրաքը: Ադրբեջանը մտադիր է ձեռք բերել հակատանկային այդ զինատեսակի 50 օրինակ, իսկ այնուհետև կազմակերպել դրանց արտադրությունը սեփական գործարաններում:

4843 | 0
Facebook