Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Աշխարհում ամենադժվար ծննդաբերությունն ունեցող արարածը

01:05, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
Աշխարհում ամենադժվար ծննդաբերությունն ունեցող արարածը

Երեխա լույս աշխարհ բերելը կնոջ կարևորագույն առաքելությունն է, և ընդունված է կարծել, որ կինը միակ արարածն է աշխարհում, ում ծննդաբերությունն ընթանում է սոսկալի ցավերով ու տանջանքներով։ Բայց կենդանական աշխարհում կա մի արարած, որի ծննդաբերությունը շատ ավելի դաժան է լինում։ Խոսքը վերաբերում է բորենիներին։

Պատճառն այն է, որ բորենիների ծննդաբերական (սեռական) ուղիները V-աձև կառուցվածք ունեն և 2 անգամ ավելի երկար են, քան միևնույն չափերն ունեցող այլ կաթնասուններինը։ Այդ իսկ պատճառով ծննդաբերությունը բորենիների մոտ շատ ավելի երկար է տևում ու ավելի ցավոտ է լինում։ Դրանից բացի, բորենիները հեշտոց չունեն, ինչն էլ ավելի է բարդացնում ծննդաբերությունը։ Ձագը լույս աշխարհ է գալիս մարմնից 17 սմ դուրս կախված խողովականման նեղ ծլիկով, որտեղով միզում և որի միջոցով բեղմնավորվում են էգ բորենիները։ Ծննդաբերության ընթացքում այդ խողովակը հաճախ պատռվում է։

Էգ բորենիների մի մասն առաջին ծննդաբերությունից հետո սատկում է։ Բորենիների ձագերի 60 տոկոսն էլ սատկում է ծննդաբերության ժամանակ և անմայր մնալուց։

27069 | 2
Facebook