Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գոտկատեղի չափն` առողջության ցուցիչ

00:05, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
Գոտկատեղի չափն` առողջության ցուցիչ
     Նույնիսկ մարդու քաշի նորմալ ինդեքսը չի կարող երաշխիք հանդիսանալ վերջինի առողջ լինելու համար: Ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները հանգել են այն եզրակացության, որ եթե մարդու գոտկատեղի շրջանագիծը մեծ է, ապա նրա մոտ շնչառական, սրտանոթային խնդիրների և քաղցկեղի առաջացման վտանգը ևս մեծ է, անկախ այն բանից, թե տվյալ մարդն ինչ քաշ ունի: Գիտնականները հետազոտություն են անցկացրել աշխարհի տարբեր երկրների շուրջ 600 հազար տղամարդկանց շրջանում, որի արդյունքում պարզ է դարձել, որ այն տղամարդկանց մոտ, ում գոտկատեղի շրջանագիծը 100 սմ և ավելի է, վաղաժամ մահանալու վտանգը 50 %-ով մեծ է: Այսպես, գոտկատեղի շրջանագծի յուրաքանչյուր 5 սմ ավելացման հետ տղամարդկանց մոտ մահանալու վտանգն ավելանում է 7 %-ով, իսկ կանանց մոտ՝ 9 %-ով, քանի որ վերջինների մոտ գոտկատեղի շրջանագծի 93 սմ և ավելի երկարությունը նույնպես վաղաժամ մահվան պատճառ կարող է հանդիսանալ:
6991 | 0
Facebook