Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բենտեկեն հեղինակել է աշխարհի առաջնությունների ընտրական փուլերի ամենաարագ գոլը

15:50, երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2016 թ.
Բենտեկեն հեղինակել է աշխարհի առաջնությունների ընտրական փուլերի ամենաարագ գոլը

Բելգիայի ազգային հավաքականի և «Քրիսթալ Փելս»-ի հարձակվող Քրիստիան Բենտեկեն հեղինակել է աշխարհի առաջնությունների ընտրական փուլերի ամենաարագ գոլը։ Դա տեղի է ունեցել 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Ջիբրալթարի հավաքականի դեմ խաղի 7-րդ վայրկյանին։ Հանդիպումն ավարտվել է բելգիացիների հաղթանակով՝ 6։0 հաշվով։ Նշենք, որ նախորդ ռեկորդը պատկանում էր Սան Մարինոյի հավաքականի ֆուտբոլիստ Դավիդե Գվալտյերիին։ 1993-ին նա Անգլիայի հավաքականի դարպասը գրավել էր 8-րդ վայրկյանին։

6630 | 0
Facebook