Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե ինձ կամ իմ ընտանիքի անդամներին որևէ բան պատահի, պատասխանատուն Սերժ Սարգսյանն է». Վիկտոր Դալլաքյան

13:40, երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2016 թ.
«Եթե ինձ կամ իմ ընտանիքի անդամներին որևէ բան պատահի, պատասխանատուն Սերժ Սարգսյանն է». Վիկտոր Դալլաքյան
     ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլլաքյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ինքը դուրս է գգալիս Հայաստանի հանրապետական կուսակցության կազմից: «Դուրս եմ գալիս ՀՀԿ-ից, վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն և ակտիվորեն մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Եթե այսօրվա իմ ելույթից հետո ինձ կամ իմ ընտանիքի անդամներին որևէ բան պատահի, ապա դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է»:
     Հարցին` Ձեր ակտիվ քաղաքականություն վերադառնալու հետ Սեյրան Օհանյանը որևէ մասնակցություն ունենալո՞ւ է, Դալլաքյանը պատասխանեց. «Սեյրան Օհանյանն իր գործունեության և ծրագրերի մասին որևէ հրապարակային հայտարարություն չի կատարել, ուստի ձեռնպահ կմնամ հրապարակային հայտարարություն չկատարած անձնի ծրագրերի հետ կապված որևէ գնահատական տալուց: Ես բարձր եմ գնահատում Սեյրան Օհանյանի գործունեությունը և կարծում եմ` ցանկացած կուսակցության համար պատվաբեր կլիներ, որ նման պետական, ռազմական գործիչը համագործակցեր իր կուսակցության հետ»:
7354 | 2
Facebook