Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքական հոսքի» շինարարությունը կմեկնարկի 2018թ.

13:10, երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2016 թ.
«Թուրքական հոսքի» շինարարությունը կմեկնարկի 2018թ.

Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված «Թուրքական հոսքի» մասին միջկառավարական համաձայնագրով տրվել է այդ ծրագիրը կյանքի կոչելու մեկնարկը, գազամուղի շինարարությունը կսկսվի 2018թ.: Россия 24-ին տված հարցազրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ռուսաստանն ու Թուրքիան միջկառավարական համաձայնագիր են ստորագրել «Թուրքական հոսք» գազամուղի վերաբերյալ: Կողմերը պայմանավորվել են գազամուղի երկու ճյուղ հիմնել` թուրքական և եվրոպական սպառողների համար:

3564 | 0
Facebook