Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչի՞ հետևանք են գիշերային վախերը

23:10, երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2016 թ.
Ինչի՞ հետևանք են գիշերային վախերը

Գիշերային վախերը քնի խանգարման տեսակներից են, որ կապված են անոմալ ֆիզիկական շարժումների, վարքագծի, էմոցիաների, ընկալման և երազների հետ։ Գիշերային վախերն ու գիշերային մղձավանջերը տարբեր երևույթներ են, բայց դրանք մի ընդհանրություն ունեն` երկուսն էլ քնած ժամանակ են առաջանում։

Գիշերային վախի ժամանակ մարդ չի գիտակցում, թե ինչ է կատարվում իր հետ։ Այդպիսի դեպքերում մարդ հաճախակի արթնանում է քնից, իսկ գիշերային մղձավանջների դեպքում շարունակում է քնել։ Բացի այդ, այս երևույթները քնի տարբեր փուլերում են տեղի ունենում։

Առավել հաճախ վախերն առաջանում են կեսգիշերից մինչև գիշերվա ժամը 2-ն, ինչպես նաև` ցերեկային քնի ընթացքում։

Գիշերային վախի նոպաների ժամանակ մարդ ըհանկարծակի ուղղվում է և սկսում է գոռալ։ Դեմքը այդ ժամանակ զայրացած արտահայտություն է ստանում, սրտի զարկերը հաճախանում են, արագանում է քրտնարտադրությունը։ Այդ վիճակը կարող է տևել 10-20 րոպե, իսկ եթե նոպաները խրոնիկ բնույթ են կրում, ապա մի գիշերվա ընթացքում դրանք կարող են կրկնվել մինչև 16 անգամ։

Այդ նոպաների ընթացքում մարդուն արթնացնելը վտանգավոր է։ Հետաքրքիրն այն է, որ մարդկանց մեծամասնությունը առավոտյան մոռացած է լինում գիշերն ունեցած վախի նոպաների մասին։ Գիշերային վախերն առավել հաճախ հանդիպում են միչև 5 տարեկան տղա երեխաների շրջանում։ Մեծանալուն զուգընթաց դրանք անհետանում են։

Գիշերային վախերի առաջացման դրդապատճառները հիմնականում էմոցիոնալ լարվածությունն, սթրեսը, հոգնածությունն ու զանազան խնդիրներն են լինում։ Այն կարող է նաև նախկինում ստացած մարմնական վնասվածքների և լուսնոտության արդյունք լինել։

Գիշերային վախերից ձերբազատվելու համար անհրաժեշտ է դիմել հոգեբանի օգնությանը։

8011 | 0
Facebook