Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Երկրագնդի ամենամահացու լիճը` սիցիլիական մաֆիայի զոհերի գերեզման

02:10, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
Երկրագնդի ամենամահացու լիճը` սիցիլիական մաֆիայի զոհերի գերեզման

Երկիր մոլորակի ամենամահացու լիճը Մահվան լիճն է, որ գտնվում է Սիցիլիայում։ Լճի ջուրն ու ափերը զուրկ են կենդանական և բուսական աշխարհից, թռչուններն, անգամ, չեն սավառնում լճի կապարամոխրագույն հայելու վրայով։ Այդ լճի ջրերում լողալը մահացու վտանգավոր է։ Եթե մարդ իր մատն անգամ մտցնի դրա ջրի մեջ, ապա այն անմիջապես կկարմրի, կծածկվի ջրային բշտիկներով, արյունատար անոթները կպայթեն, մաշկն ու ոսկրերն ամբողջովին կքայքայվեն։

Պատճառն այն է, որ լճի ջրի բաղադրության մեջ հսկայական քանակությամբ ծծմբաթթու կա։ Առաջին ուսումնասիրությունները, որ լճում անց են կացվել 1999թ., պարզել են, որ ծծմբաթթվի հսկայական խտության պատճառը հենց լճի ընդերքում գտնվող ծծմբաթթվային 2 աղբյուրներն են։

Ի դեպ, սիցիլիական մաֆիայի պարագլուխները իրենց կողմից սպանված հակառակորդների ու թշնամիների մարմինները տարիներ ի վեր թաքցրել են հենց այս լճի ջրերում, ու նրանցից հետք անգամ չի մնացել։

11740 | 0
Facebook